ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԱԺ-ն կընդունի 1914-23-ին Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն

ԱԺ-ն կընդունի 1914-23-ին Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն
30.01.2015 | 13:29

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանի հունական և ասորական համայնքների ներկայացուցիչներին: Ողջունելով ազգային փոքրամասնությունների անդամներին, նա տեղեկացրել է, որ իր գործընկերների հետ նախաձեռնել է ԱԺ հայտարարության նախագիծ, որով Հայաստանը ճանաչում և դատապարտում է 1914-23-ին Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների նկատմամբ ցեղասպանությունը: Նախաձեռնության նպատակն է վերականգնել պատմական արդարությունը, պաշտպանել մարդու իրավունքները, պայքարել թուրքական ժխտողականության դեմ: ԱԺ փոխնախագահի խոսքով, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը չի դատապարտել մարդկության դեմ իրականացված նման ոճրագործությունները, մեծ է դրանց կրկնության հնարավորությունը: Նա անընդունելի է համարել 21-րդ դարում դեռևս գործող ժխտողական քաղաքականությունը: Պաշտոնյան տեղեկացրել է, որ խորհրդակցել է ԱԺ տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ. հայտարարության նախագծի վերաբերյալ նրանց տեսակետը դրական է, և խորհրդարանը նախատեսում է հայտարարությունն ընդունել գարնանային նստաշրջանի ընթացքում:

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ